HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսանողական հավաք և երթ` ընդդեմ կառավարության որոշումների

Մայիսի 6-ին, ժամը 11:30-ին ԵՊՀ կենտրոնական մասնեշենքի առջև տեղի կունենա ուսանողական հավաք, որին կհաջորթի երթ` դեպի ՀՀ Կառավարության շենք: Հավաքով և երթով հայ ուսանողությունը իր բողոքի ձայնն է բարձրացնելու ընդդեմ ՀՀ Կառավարության այն որոշումների, որոնցով կրկնակիորեն կրճատվել են մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման տեղերի քանակը: Բողոքի երթին կմասնակցեն Հայաստանի տարբեր ԲՈւՀ-երի ուսանողներ, ասպիրանտներ և պրոֆեսորադասախոսական կազմերի ներկայացուցիչներ: Ինչպես հայտնում է նախաձեռնող խումբը, երթի մասին կազմակերպիչների իրազեկումը Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter