Զոհված զինվորների ծնողները սպասում են Աղվան Հովսեփյանին
Այս պահին Գլխավոր դատախազության շենքի մուտքի դիմաց են հավաքվել բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները: «Բացահայտեք ակնհայտը» գրությունները ձեռքերին նրանք պահանջում են, որպեսզի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունի իրենց:
«Եթե նախորդ տարիներին կատարված սպանությունները բացահայտվեին, մեր որդիներին չէին սպանում»,- ասում էին ծնողները:
Որոշ ժամանակ անց նրանց մոտեցավ Քաղաքացիների ընդունելության բաժնի դատախազ Ավագ Ավագյանը, որը որդեկորույս մայրերից պահանջեց հեռանալ: Արայիկ Ավետիսյանի մայրը դիմում-բողոք ներկայացրեց, և դատախազը խոստացավ զեկուցել դրա մասին գլխավոր դատախազին, և եթե նշեց, որ եթե հարկ եղավ, գլխավոր դատախազը կհրավիրի նրան ընդունելություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել