Հեղեղումներ Լոռու մարզում, ճանապարհն անանցանելի է դարձել
Երեկ, ժամը 10.00-ին Ալավերդու քաղաքապետից ստացված տեղեկության համաձայն` անդադար անձրեւների հետեւանքով «Սանահին» և «Ակներ» թաղամասեր տանող ճանապարհին հարակից հեղեղատարի ջրահեռացման առուն լցվել է ջրաբերուկներով, ինչի հետեւանքով ճանապարհը ջրածածկվել է եւ դարձել անանցանելի:
Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի պետը: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ լրատվական կենտրոնը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հեղեղատարի մաքրման ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել