Ավտոմեքենան ընկել է գետը, վարորդը կարողացել է ինքնուրույն դուրս գալ
Երեկ, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում ավտոմեքենա է ընկել գետը, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղում պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, «ՎԱԶ-2121» մակնիշի 063 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից և ընկել գետը: Վարորդին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ ավտոմեքենայից:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ լրատվական կենտրոնը, ժամը 19.30-ին փրկարարների եւ տեղի բնակիչների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել գետից: Զոհեր և վիրավորներ չկան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել