HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Արթուր Բաղդասարյանը շատ էր շտապում

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր առավոտյան մասնակցում էր Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի քննարկմանը` նվիրված միջազգային համաժողովին: Ելույթ ունենալուց եւ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքը լսելուց հետո նա պատրաստվում էր հեռանալ համաժողովից, այդ ընթացքում փորձեցինք Արթուր Բաղդասարյանին հարց ուղղել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վերաբերյալ, որն իրական աղետ կարող է դառնալ հանրապետության համար: «Ժամանակ չունեմ, մյուս անգամ»,- հարցը չլսած` պատասխանեց ԱԱԽ քարտուղարը եւ շատ արագ հեռացավ դահլիճից: Բաղդասարյանի թիկնապահներից մեկը բացատրեց, որ նա ուշանում է, սակայն չպարզաբանեց, թե ինչից: Արթուր Բաղդասարյանն այնքան էր շտապում, որ գրեթե վազելով դուրս եկավ «Անի» հյուրանոցից: Նրա այդ արարքը գրավեց հյուրանոցի ընդունարանում հավաքված զբոսաշրջիկների ուշադրությունը, որոնք միմյանց զարմացած հարցնում էին. «Who is that?» («Ո՞վ է նա»):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter