Քրեական գործ` Աչաջուր համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ
ՀՀ ոստիկանության` Տավուշի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար Պ. Ղալթախչյանը յուրացման միջոցով համայնքի բյուջեից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 7 594 791 դրամ գումար:
Գլխավոր դատախազության կայքը տեղեկացնում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել