HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էրեբունի – Երևան» տոնակատարությունները՝ սեպտեմբերի 21-ին

Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ սեպտեմբերի 21–ին, «Էրեբունի – Երևան» տոնակատարությունների շրջանակում, Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին հրավիրում է մասնակցելու  Երևանի օրվան նվիրված տոնական միջոցառումներին.

Ժամը 9:30–ին Ֆրանսիայի հրապարակից երկու ուղղություններով կմեկնարկի փողային նվագախմբերի տոնական երթը:

Ժամը 13:00–ից մինչև ուշ գիշեր Ազատության հրապարակում հանրապետության լավագույն երգիչ–երգչուհիների, երգի և պարային համույթների, այդ թվում նաև մանկական, լավագույն դիջեյների մասնակցությամբ տեղի կունենա տոնական մեծ  համերգ.  Արտո Թունջբոյաջյան, Էմ Փի Ռեյ, Դորիանս, Ռեինկարնացիա, դիջեյ Դելլ և շատ ուրիշներ.

Ժամը 13:00–ից 22:00–ը Հյուսիսային պողոտան կվերածվի Վարպետաց քաղաքի՝ ամենատարբեր ցուցադրություններով, թափառաշրջիկ երաժիշտներով ու ձեռնածուներով, մինի ներկայացումներով: 

Ժամը 13:00–ից 20:00–ը Մաշտոցի պողոտայում ՝ «Մալիբու» սրճարանի հարևանությամբ, իսկ ժամը 18:00–ից 23:00–ը Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ ՝ մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հանրապետության լավագույն կատարողների մատուցմամբ հնարավորություն ունեն ունկնդրել ազգագրական ու ժողովրդական երգեր:

Նախորդ դարասկզբի Երևանում հայտնվելու ցանկություն ունեցողները ժամը 13:00–ից 20:00–ը կարող են այցելել Աբովյան փողոցի Մոսկվա կինոթատրոնից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատված:

Ժամը 13:00–ից 22:00–ը Անգլիական այգում  հնարավորություն ունեք ունկնդրել ինքնուս երաժիշտների կատարումները, ինչպես նաև մասնակցել «Առողջ երևանցի» ակցիային:

Վինտսերֆինգի սիրահարներին էլ Ժամը 17:00–ից հրավիրում ենք Կարապի լիճ՝ ներկա գտնվելու մարզաձևի ցուցադրական ելույթներին:

Ջազի սիրահարները  ժամը 16:00–ից Մոսկովյան պուրակում երիտասարդ ջազբենդերի կատարմամբ կարող են ունկնդրել սիրված երաժշտություն:

Իսկ դասական երաժշտության սիրահարներին Երևանի քաղաքապետարանը Ժամը 16:00–ից հրավիրում է Կոմիտասի արձանին հարակից պուրակ:

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների հրապարակներում,այգիներում ու պուրակներում կթևածի տոնական երգն ու երաշժտությունը , կկազմակերպվեն մշակութային ու մարզական միջոցառումներ:

Իսկ ժամը 22:30 –ին մայրաքաղաքի երկինքը կլուսավորի տոնական շքեղ հրավառությունը:

Երևանի քաղաքապետարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter