Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է
2010 թվականի հունիսի 2-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Երեւանի Ազատության հրապարակում եւ Մ. Սարյանի արձանի հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ եւ 316-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով ոստիկանությունում հարուցված քրեական գործը:
Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ իրենց վարույթում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հունիսի 3-ին որոշումներ են կայացվել խուլիգանության կասկածանքով ձերբակալված Վ. Թադեւոսյանին եւ Ռ.Այվազյանին առանց մեղադրանք առաջադրելու արգելանքից ազատելու վերաբերյալ: Նույն օրը նրանք ազատ են արձակվել:
Ա. Գեւորգյանին եւ Ս. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ի մասով եւ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դ. Քիրամիջյանին մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ միջնորդություն ներկայացվել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Լուս.` Գ. Շամշյանի

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել