Ուժեղ կարկուտ` Արմավիրի մարզում
Մոտ մեկ ժամ առաջ հորդառատ անձրեւ եւ ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի մի շարք համայնքներում: Կարկուտը մեծ վնասներ է հասցրել հատկապես Արագած, Աղավնատուն, Դողս, Ամբերդ, Լեռնամերձ եւ մի շարք այլ համայնքներին: Մոտ 5 րոպե տեղացած կարկուտն ամբողջությամբ սպիտակեցրել է գետինը, եւ մարդիկ կարողացնում էին ձեռքով կարկուտը հավաքել: Գյուղացիների փոխանցմամբ` կարկուտից վնասվել է հատկապես խաղողի վազերն ու բերքատու ծառերի այգիները:
Արագածի գյուղապետ Աշոտ Կամավոսյանը «Հետքի» հետ զրույցում ևս հաստատեց, որ վնասվել են գյուղի խաղողի եւ ծիրանի այգիները: «Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ չափի վնաս է տվել կարկուտը, բայց միանշանակ պարզ է, որ գյուղացիներին մեծ վնաս հասցրեց: Դեռ նոր է, հաշվարկ չենք արել, մոտ օրերս վնասի չափը պարզելու համար հաշվարկ կանենք»,-ավելացրեց Ա. Կամավոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել