HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու իրանցիներին կողոպտած երիտասարդները խոստովանել են

Սեպտեմբերի 12-ին` ժամը 11.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին  է ահազանգել մի կին և հայտնել, որ իր բարեկամ իրանցիներին ծեծի են ենթարկել և գողացել նրանց իրերը: Մեկնած օպերատիվ խմբին ԻԻՀ քաղաքացի, 19-ամյա  Բեհնամ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 05.30-ի սահմաններում, իր քեռու` 33-ամյա  Սաիդ  Ռ.-ի հետ անհայտ մակնիշի և պետհամարանիշի տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս դեպի Կիևյան կամուրջ տանող ճանապարհին իրենց են մոտեցել անծանոթ երիտասարդներ և բացահայտ հափշտակել պարանոցի ոսկյա շղթաներն ու գումար:
 
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 15-ին` ժամը 16.00-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 29-ամյա Հայարփի Վ.-ն, 29-ամյա Նարինե Գ.-ն, 21-ամյա Գուրգեն Պ.-ն և ներկայացվել է անչափահաս 15-ամյա Գոռ Վ.-ն:
 
Վերջիններս խոստովանել են, որ կողոպուտը կատարել են իրենք: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter