Քարաթափումները կանխելու համար
Երեկ առավոտյան «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Վանաձորի գծակայարանային միավորման տնօրենից տեղեկություն է ստացվել, որ երկաթգծի Փամբակ-Շահալի վազորդի 2644-րդ կմ-ում (Վանաձոր-Ալավերդի 10-րդ կմ-ում) հետագա քարաթափումները կանխելու համար պետք է իրականացվեն պայթեցման աշխատանքներ:
Ժամը 11.30-ին դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 12.25-ին երթևեկությունը երկաթգծով դադարեցվել է:
Ժամը 13.30-ից մինչև 17.00-ն «Քարաբերդ» ՍՊԸ-ի կողմից կատարվել են թվով 3 պայթեցումներ, իսկ երկաթգծի վթարավերականգնողական խմբերը իրականացրել են մաքրման աշխատանքներ:
Ժամը 19.00-ին երթևեկությունը երկաթգծով վերականգնվել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել