Երկու զեկույց` Հայաստանի վերաբերյալ
Վաղը Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա ՄԱԿ-ի Համընդհանուր Պարբերական Զեկույցի (ՀՊԶ) շրջանակներում Հայաստանի զեկույցի քննարկման ուղիղ հեռարձակումը: Մինչ ՀՊԶ շրջանակներում Հայաստանի զեկույցի քննարկումը մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ պատրաստել են այլընտրանքային զեկույց Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ:
Այն ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազատ և արդար ընտրությունները, դատական համակարգի անկախությունը, կտտանքները և անմարդկային վերաբերմունքը, հավաքների ազատությունը, խղճի և կրոնի ազատությունը, սեփականության իրավունքները, կանանց և երեխաների իրավունքները, լրատվամիջոցների անկախությունը, ինչպես նաև անվտանգ և առողջ միջավայրում ապրելու իրավունքը:
Զեկույցը պատրաստվել է հետևյալ կազմակերպությունների կողմից` Թրանսփարենսի ինթըրնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, Հայաստանի հելսինկյան կոմիտե, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոն, Պետական կարիքների զոհեր, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա, Երևանի մամուլի ակումբ, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ: Այս զեկույցը հասանելի կլինի հեռարձակման օրը:
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել