HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գանձվել է 180 մլն դրամ պետական տուրք

2010 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը  տրամադրել է 9 շահումով խաղի և 1 խաղատան կազմակերպման լիցենզիա: Նույն ժամանակահատվածում 7 շահումով խաղի և 1 խաղատան կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել, 8 շահումով խաղի և 2 խաղատան կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է: Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների տվյալներով` խաղատան, շահումով խաղի և վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք համապատասխանաբար 3մլն 500 000, 1 մլն 200 000 և 500 000 դրամի չափով, 4 շահումով խաղի, 2 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: 01.01.2010-01.05.2010թթ. ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 180 մլն դրամի չափով պետական տուրք, որից 130 մլն դրամը` շահումով խաղերի, 50 մլն դրամը` խաղատների գծով: Ս.թ. մայիսի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 99 շահումով խաղի, 12 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: Այս մասին տեղեկացնում է ֆինանսների նախարարության մամլո բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter