Ծեծել են տաքսու վարորդին
Այսօր` ժամը 01.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սեբաստիայի փողոցի թիվ 18 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունենում, և կրակոցի ձայներ են լսվում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1987 թ. ծնված Դավիթ Մ.-ին:
Նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 01.25-ին, երեք անհայտ անձինք հայհոյել և ծեծի են ենթարկել իրեն, կոտրել իրեն ամրակցված «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին և կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել