HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրերի արտադրության գործարան` Սիսիանի տարածաշրջանում

Շուտով շահագործման կհանձնվի նաեւ պահածոների գործարանը Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջան: Մարզպետ Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ փոխվարչապետը Դարբաս համայնքի Շամբ գյուղում մասնակցել է ջրերի արտադրության եւ շշալցման գործարանի բացման արարողությանը: Առաջիկա 2-3 ամիսների ընթացքում համայնքում շահագործման կհանձնվի նաեւ պահածոների գործարանը, եւ արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել թե ներքին շուկայում արտադրանքի իրացման եւ թե արտահանման վերաբերյալ: Գործարանները կառուցվել ու ժամանակակից սարքավորումներով հագեցվել են մասնավոր ներդրողների` ծագումով դարբասցի մոսկվաբնակ Ստեփանյան եղբայրների միջոցներով: Ընդհանուր առմամբ կատարվել է 5,5 մլն եվրոյի ներդրում: Ա. Գեւորգյանը ողջունել է եղբայրների նախաձեռնությունը` խրախուսելով ներդրումների իրականացումը հեռավոր մարզերում, ինչը նպաստում է տարածքների համաչափ զարգացմանը, ստեղծում  աշխատատեղեր, լուծում բերքի իրացման խնդիրը: Համայնքի հոգեւոր եւ մշակութային կյանքի ակտիվացման ուղղությամբ եւս Ստեփանյան եղբայրները քայլեր են կատարել: Փոխվարչապետը ներկա է գտնվել գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման արարողությանը, որի կառուցումը մեկնարկել էր 2007-ին: Օծումը կատարել է Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը` Մայր Աթոռ Սբ Էջմիածնի հոգեւոր դասի ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառումներին ներկա են եղել մարզի խոշոր համայքների ղեկավարներ, բնակիչներ: Համայնքում նաեւ ավարտին են մոտենում Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախի ազատագրական պայքարում զոհվածների հիշատակին նվիրված թանգարանի շինարարական աշխատանքները, որը նաեւ ծառայելու է որպես մշակույթի տուն: Ինչպես հայտնում են Տարածքային կառավարման նախարարության Հասարակայնություն հետ կապերի բաժնից, Ա. Գեւորգյանը մարզպետի եւ տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ քննարկել է նրանց հուզող հարցերը, մասնավորապես անդրադարձ է եղել տարածաշրջանի, հատկապես` Դարբասի գազիֆիկացման, միջհամայնքային ճանապարհների վերանորգորման խնդիրներին: Փոխվարչապետը խոստացել է, որ բարձրացված հարցերը կքննարկվեն կառավարությունում: Ներկայացվել է նաեւ փոխվարչապետի` ապրիլի 20-21-ին Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ տրված հանձնարարականների եւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter