
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտից այս պահին սկսվում է ուսանողների բողոքի երթը: Նրանք պահանջում են վերականգնել նախորդ տարի տրված մագիստրատուրայի տեղերի քանակը, որն այս տարի կրճատվել է: Ակցիայի նախաձեռնողները «Հետքին» ասացին, որ ոստիկանները զգուշացրել են` եթե բարձրախոսով արված հայտարարությունները շատ լինեն, ապա իրենք ստիպված կլինեն ուժ կիրառել:
ԵՊՀ -ի տարածքում մոտ 2 տասնյակ ոստիկաններ կան, այդ թվում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ: Ուսանողական երթը մեկնարկել է, և մասնակիցները քայլում են դեպի ԵՊՏՀ, որտեղից Նալբանդյան փողոցով իջնելու են Կառավարության շենքի մոտ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել