Կարկուտ Արագածոտնում. վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսեր
Արագածոտնի մարզի Արուճի, Արագածոտնի եւ Կոշի գյուղապետերից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 4-ին, ժամը 15.00-ից 16.00-ի սահմաններում տեղացած կարկուտը վնասել է համայնքների գյուղատնտեսական մշակաբույսերը: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ լրատվական կենտրոնը, վնասի չափերը ճշտելու համար մարզպետարանում կազմվել է հանձնաժողով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել