HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Բաղդասարյան. «էներգետիկայի զարգացման խնդիրները հուսալի վիճակում են»

Էներգետիկ անվտանգության հայեցակարգի մշակման աշխատանքային խումբը մայիսի 6-ին գումարել է առաջին նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ էներգետիկ անվտանգության հայեցակարգի հիմնական խնդիրը պետք է լինի Հայաստանի էներգետիկ ինքնաբավության մակարդակի ապահովումը թե' կարճաժամկետ, թե' երկարաժամկետ հեռանկարում: «Այսօր մեր երկրում էներգետիկայի զարգացման խնդիրները հուսալի վիճակում են, եւ Հայաստանը բոլոր հիմքերն ունի` ոչ միայն ապահովելու մեր երկրի էներգետիկ ինքնաբավությունը, այլեւ` էլեկտրաէներգիա արտահանելու, ինչը մեր երկրի տնտեսության համար չափազանց կարեւոր նշանակություն ունի: Եւրոպական երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այսօր երկու ուղղությամբ է զարգանում` էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրերի եւ էլեկտրաէներգիայի արտադրության խնայողության արդյունավետ ռեժիմների սահմանման միջոցով: Մենք պետք է կարողանանք միջազգային լավագույն փորձն ուսումնասիրելով` մեր երկրում ներդնել էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ», ասել է Արթուր Բաղդասարյանը: Ինչպես տեղեկացնում է ԱԱԽ մամուլի գարսենյակը, նիստում որոշվել է մեկ ամսվա ընթացքում ավարտել փաստաթղթի հայեցակարգային դրույթների մշակումը եւ մինչեւ հոկտեմբեր փաստաթուղթը ներկայացնել հաստատման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter