HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

31 մլն 650 հազար դրամ` Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցին

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մասին որոշման նոր նախագիծը հավանանության է արժանացրել

Հաշվի առնելով Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում ստեղծված արտակարգ իրավիճակը` ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանայել է 2010 թ. նախարարության ենթակայությամբ իրականացվելիք ծրագրերի առաջնահերթությունը և ՀՀ կառավարություն է ներկայացրել 2010 թ. պետական բյուջեում երկու ծրագրերի մասով (ընդհանուր 27212.0 հազար դրամ գումարով) վերաբաշխում կատարելու և ՀՀ կառավարություն պահուստային ֆոնդից լրացուցիչ 4438.0 հազար դրամ գումար հատկացնելու որոշման նախագիծ, որով սահմանված է այդ աշխատանքները 2010 թ. 2-րդ եռամսյակում իրականացնել 31650.0 հազար դրամ գումարով, որից 650.0 հազար դրամը նախատեսված է նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և 31000.0 հազար դրամը` կապալային աշխատանքների կատարման համար:

ՀՀ կառավարության 06.05.2010 թ. նիստում որոշման նախագիծը արժանացել է հավանության:   Որոշմամբ` 1.    ՀՀ բնապահպանության նախարարությանը հանձնարարվել է` ա) իրականացնել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մեկուսացման նպատակով գերեզմանոցի ծածկի, ջրահեռացման համակարգի և ցանկապատի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանց իրականացման միջոցառումները` կապալային աշխատանքները կատարելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն:

2.    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվել է` անհրաժեշտության դեպքում հողային աշխատանքների կատարման ժամանակ կապալային աշխատանքները կատարող կազմակերպությանը տրամադրել հատուկ պաշտպանիչ արտահագուստ և պարագաներ: 3.    ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է` կապալային աշխատանքների կատարման ընթացքում` ա) անվտանգության կանոնների ուսուցման, կազմակերպման և պահպանման հսկողությունը վերապահել ՀՀ գյուղատնտեսության նախարարության, «Հանրապետական անասնաբուժական, հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ին. բ) անվտանգության կանոնների ուսուցման, կազմակերպման և պահպանման հսկողությունը իրականացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության, «Հանրապետական անասնաբուժական, հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի սեփական միջոցների հաշվին: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter