HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

300 մլն դրամ` շամպինիոն տեսակի սնկի արտադրություն կազմակերպելու նպատակով

Կառավարությունը որոշել է ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «ԲԻԳԱ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2010թ. մայիսի 1-ից մինչեւ 2011թ. հունվարի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2013թ. մայիսի 1-ը։ Որոշումը «ԲԻԳԱ» ՍՊԸ-ին հնարավորություն կտա ներմուծել ժամանակակից սարքավորումներ` Արմավիրի մարզում շամպինիոն տեսակի սնկի արտադրություն կազմակերպելու նպատակով, ստեղծել առնվազն 15 նոր աշխատատեղ։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարության այս նախաձեռնության շնորհիվ զգալիորեն ավելացել է ներդրումների ծավալը` գերազանցելով 10 մլրդ դրամը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter