HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողանք Սյունիքում

Երեկ, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ հողի սողքի պատճառով փակվել է Կապան-Համլետավան ճանապարհը: Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ մոտ 60 խմ ծավալով հողային զանգվածն ամբողջությամբ փակել է նշյալ ճանապարհը, իսկ զուգահեռ` Երեւան-Մեղրի ավտոմայրուղու 320 կմ-ում երթեւեկությունը դարձել է միակողմանի: Կապանի «Ճանշինի» աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter