HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Գյուղացիներն անվճարունակ են Հայաստանյան ճանաչված բանկերից մեկը, որի անունը միտումնավոր չենք նշում` այդ բանկի համար լրացուցիչ խնդիրներ չառաջացնելու նկատառումներով, թերթի ունեցած տեղեկությունների համաձայն, հայտնվել է բավական ծանր ֆինանսական իրավիճակում: Խնդիրն այն է, որ այդ բանկը անցած տարիներին, տնտեսության այլ ճյուղերի հետ մեկտեղ, ակտիվորեն վարկավորել է նաև գյուղացիական տնտեսություններին: Այժմ եկել է վարկերը հետ ստանալու ժամանակը, սակայն պարզվել է, որ գյուղացիները անվճարունակ են և չեն կարողանում վերադարձնել վարկերը և տոկոսադրույքները: Խնդիրը այստեղ ոչ միայն և ոչ այնքան բանկի ճակատագիրն է: Խնդիրն այն է, որ այդ բանկի հետ տեղի ունեցածը կարող է վատ օրինակ ծառայել մյուս բանկերի համար, և գյուղատնտեսությունը, որին առանց այդ էլ չնչին վարկային ռեսուրսներ են ուղղորդվում, ընդհանրապես զրկվի ֆինանսական միջոցներից: Ի դեպ, բանկային համակարգում տարակուսանք է առաջացրել այն հանգամանքը, որ ըստ պաշտոնական վիճակագրության, նույնիսկ անցած` ճգնաժամային տարում գյուղատնտեսության ոլորտում անկումը եղել է չնչին, համարյա 0 տոկոս, բայց գյուղացին չի կարողանում վերադարձնել վարկերը: Գուցե իրականում մեծ անկո՞ւմ է եղել, որը թաքցվել է: Մերոնքի բարդույթը Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը օրերս բավականին ուշագրավ մի որոշում է կայացրել: Մի շարք համայնքների համատիրություններից ստացված տեղեկությունների համաձայն` Բեգլարյանը «ներքին կարգով» հրահանգել է դոտացիա չտրամադրել համատիրությունների այն ղեկավարներին, որոնք Հանրապետական կուսակցության անդամ չեն: Այսինքն, եթե որևէ համատիրության ղեկավարը ԲՀԿ-ից է, ՕԵԿ կամ ՀՅԴ-ական, ապա այդ համատիրության խնդիրները չեն լուծվի, նրանք չեն ստանա «շիֆեր», ապակի, տոլ և այլն: Մի խոսքով` երկու տարի հետո կայանալիք խորհրդարանական ընտրություններն արդեն իրենց զգացնել են տալիս: Չոռնի Գագոն սկսել է զբաղվել հարազատ կուսակցության համար ձայներ հավաքելու ավանդական մեթոդների կիրառմամբ: Տեսնենք, թե ինչ արձագանք կունենա այս ամենը` հաշվի առնելով մի շարք համատիրությունների ղեկավարների դժգոհությունները: ՄԻԱԿ-ը պառակտվում է Սերժ Սարգսյանին սատարող ՄԻԱԿ կուսակցությունը պառակտվում է, մոտ մեկ տարի նրա կազմում է ընդգրկված Հայաստանի երիտասարդական կուսակցությունը որոշել է լքել դաշնակցին` ՄԻԱԿ-ին, սակայն ոչ Սերժ Սարգսյանին: Այսինքն` նախագահին սատարելու են ինքնուրույն: Թե ինչն է դրդել Վահան Բաբայանի գլխավորած կազմակերպությանը առանձնանալ, թերթը փորձել է ճշտել իրենից: Նա չժխտեց, որ տարաձայնություններ ունեն ՄԻԱԿ-ի հետ, սակայն ընդգծեց, որ դրանք ոչ թե գլխավոր, այլ երկորդական հարցերում էին: Իսկ իրենց հարաբերությունների մասին ավելի մանրամասն կպատմեն այսօր: «Ընդհանուր որոշում ա դա, ոչ թե իմ դուրս գալու խնդիրն ա, այլ մենք որոշել ենք վերականգնել ՀԵԿ-ը` տեսնելով դրա անհրաժեշտությունը: Երկու ճակատով ավելի ճիշտ կաշխատենք, քան մեկ ճակատով: Մենք շարունակելու ենք սատարել Սերժ Սարգսյանին»,- թերթի հետ զրույցում ասաց Վ. Բաբայանը: Մեղադրվում է «Բանգլադեշի Համոյի» զարմիկը «Առավոտի» տեղեկություններով` մայիսի 5-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ` երկամսյա կալանքի է վերցրել 25-ամյա Արթուր Հարությունյանը: Վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրնսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով: «Առավոտին» հայտնի դարձավ, որ Արթուր Հարությունյանը 2005-ին լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած «Բանգլադեշի Համոյի»` Աշոտ Ավետիսյանի զարմիկն է: Որտեղ ենք ավելի շատ կաշառք տալիս 2009-ին Հետազոտությունների ռեսուրսների հետազոտության կենտրոնը հասարակության շրջանում հարցում է անցկացրել, թե որն է ամենակոռումպացված մարմինը Հայաստանում: Ըստ այդմ` պարզվել է, որ երկրում ամենակոռումպացված չորս ոլորտներն են առողջապահությունը, դատախազությունը, ընտրական համակարգը և կրթությունը: Սրանց հետևում են հարկային ծառայությունը, պետավտոտեսչությունը, ոստիկանությունը, մաքսային ծառայությունը, բանակը և այլն: Հայկական եկեղեցի Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հրամանով` ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայերի, Մոսկվայում կառուցվելու է հայկական եկեղեցի: Ինչպես նշեց հայկական եկեղեցու կառուցման աշխատանքների ղեկավար Հրանտ Պողոսյանը, եկեղեցին կլինի միագմբեթ, 225 քմ մակերեսով, 28 մ բարձրությամբ: Համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին նվիրված ռուսական, հրեական և ադրբեջանական կոթողներ Մոսկվայում արդեն կան: Հրեական սինագոգը և մահմեդական մզկիթն իրար մոտ են, իսկ հայկականը կառուցվում է ռուսական եկեղեցու մոտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter