HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շինարարության համար թույլտվություն կա, իսկ ի՞նչ են լինելու ծառերը

Կոմիտաս 60 հասցեում շինարարություն իրականացնելու համար արդեն թույլտվություն կա։ Այսօր այցելեցինք տարածք, որտեղ երեկ փորձել էին ծառեր արմատախիլ անել։ Երեկ նույն տարածք են այցելել նաև Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները՝ ի դեմս տեսչության պետ Ռոմիկ Մանգասարյանի և ցուցում տվել ծառերին ձեռք չտալ։ Սակայն բնակիչների՝ «Հետքին» տրամադրած թե' լուսանկարներում, թե' տեսագրություններում հստակ երևում է, որ ծառը փորձում են հանել տեղից։ Այսօր այդ ծառերի շուրջը ավազով լցրած էր։ Շինարարական աշխատանքները ղերավարողը՝ Արտաշեսը միայն ցույց տվեց քաղաքապետարանի որոշումը՝ թվագրված ապրիլի 28-ին։ Իսկ դրան ծանոթանալ՝ թույլ չտվեց։ Միայն նշեց, որ իրենք ծառերին ձեռք չեն տալու, վերցրած տարածքը կազմում է 50/7 մետր։ Նա հաստատեց, որ այդտեղ է տեղափոխվում «CPS» բենզալցակայանը, և «ամեն ինչ համապատասխանում է օրենքի տառին և կետին»։ Նշենք, որ եթե Արտաշեսի նշված չափերով բենզալցակայան կառուցվի, ապա Կոմիտաս 60 հասեցում շենքի և բենզալցակայանի միջև շատ փոքր տարածություն կմնա։ Երբ Արտաշեսին հարցրեցինք, թե ինչպես են մեքենաները մտնելու և լիցքավորվելու, եթե դիմացը ծառերի մայթն է, իսկ հետևում՝ շենքը, որտեղ բազմաթիվ ընկերություններ են գործում, պատասխանեց, որ շենքի և բենզալցակայանի տարածքը բավական է, որպեսզի մեքենաներն անցնեն։ Երբ սկսեցինք լուսանկարել բանվորների աշխատանքը, և հարցրեցինք, թե ինչու են ծառը կտրել և հիմա էլ փորում են, որպեսզի հանեն ծառի մնացած մասն ու արմատը, Արտաշեսը սկսեց սպառնալ, որ՝ «կկոտրեմ ոչ միայն լուսանկարչական խցիկը, այլև քո գլուխը»։ Իսկ մեր հարցեին, թե ինչու են ծառը կտրել, բանվորները արդարացան, որ ծառերի հետ իրենք որևէ կապ չունեն, այլ միայն կատարում են իրենց շինարարական աշխատանքները։ Հիշեցնենք, որ Արտաշեսի ցույց տված որոշումից երկու օր առաջ բնակիչների հարցմանը քաղաքապետարանի գրությունը տեղեկացրել է, որ շինարարական աշխատանքները կասեցված են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter