Միջոցառում` նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին
Ինչպես տեղեկացնում է Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, մայիսի 5-ին Կահիրեում հանդիսավոր կերպով նշվել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակը:
Ռուսական մշակութային կենտրոնի մեծ դահլիճում անցկացված միջոցառումը կազմակերպվել է Կահիրեում հավատարմագրված ԱՊՀ անդամ երկրների դեսպանությունների համատեղ ջանքերով:
Ծրագիրն ընդգրկել է պատերազմի եւ հաղթանակի թեմաներով երաժշտական կատարումներ, ասմունք եւ լուսանկարչական ցուցահանդես, որտեղ յուրաքանչյուր երկիր ներկայացված է եղել առանձին ստենդով:
Ընդհանուր 300 ներկաների թվում եղել են 50-ից ավելի ՀՀ քաղաքացիներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել