HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակման 39 դեպք

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 39 դեպք, բացահայտվել է 26-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 6 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է կողոպուտի 65 դեպք, բացահայտվել է 46-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 5 դեպք: 2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ավազակային հարձակման 63 դեպք, բացահայտվել է 25-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Կողոպուտի 89 դեպքից բացահայտվել է 55-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 7 դեպք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter