HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

««Ժառանգությունը» չի սահմանափակում իր անդամ ուսանողներին»

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Այսօրվա մամուլից ծանոթացանք ուսանողական հանրահավաքի եւ բողոքի երթի կապակցությամբ ԿԳՆ տարածած եւ երկիմաստ տեղեկություններ պարունակող հաղորդագրությանը, որից ընթերցողների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ այդ միջոցառումների կազմակերպիչը «Ժառանգություն» կուսակցությունն էր: Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը, հարգելով ուսանողների ցանկությունը, չկուսակցականացնել իրենց խնդիրները, մշտապես զերծ է մնացել նշված միջոցառումներին միջամտելուց: Ինչ վերաբերում է «Ժառանգության» անդամ ուսանողներին, ապա կուսակցությանն անդամակցությունը չի սահմանափակում նրանց քաղաքացիական իրավունքները, այդ թվում` ազատորեն արտահայտելու իրենց տեսակետները: Զավեշտալի ենք համարում այն, որ «ժառանգությանը» ուսանողության հիմնախնդիրները շահարկելու մեջ անուղղակիորեն մեղադրում է ԿԳ նախարարությունը, որի աչալուրջ հսկողության ներքո տարիներ շարունակ տեղի է ունենում միջնակարգ եւ բարձրագույն կրթական հաստատությունների անսքող կուսակցականացում` տխուր հիշողություններ արթնացնող «կոմսոմոլացման» օրինակով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter