HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դասընթաց Գավառի պետ. համալսարանի ուսանողների համար

«Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանում հրավիրվել է «Միգրացիոն հոսքերը և դրանց հետևանքները» թեմայով դասընթաց քննարկում ուսանողների համար: Ինչպես տեղեկացնում են People in Need կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնից, դասընթացի օրակարգի համաձայն ուսանողների հետ հանդիպման ժամանակ նրանց է ներկայացվել վերոհիշյալ ծրագիրը, ինչպես նաև խոսվել է դեպի Ռուսաստան և Եվրոպական երկրներ միգրացիոն խնդիրների, ինչպես նաև միգրացիոն հոսքերի մասին: ՀՀ «Զբաղվածության պետական ծառայություն գործակալության» Գեղարքունիքի մարզային կենտրոնի տնօրեն Մամիկոն Պետրոսյանը դասընթացի ժամանակ ունկընդիրներին ներկայացրել է Գեղարքունիքի մարզի աշխատաշուկայի վիճակը և վիճակագրական տվյալները: Ըստ Մ. Պետրոսյանի ներկայացրած տվյալների, Գեղարքունիքի մարզի զբաղվածության տարածքային կենտրոններում ս/թ ապրիլի 1-ի դրությամբ հաշվառվել են 6 հազար 143 գործազուրկներ, նախորդ տարվա 6 հազար 18-ի փոխարեն, որից 937-ը նպաստառուներ են, նախորդ տարվա 608-ի փոխարեն: «Ինչպես տեսնում ենք նպաստառուների թիվը աճել է 329-ով կամ շուրջ 54 տոկոսով, ինչը պայմանավորված է տնտեսական ճգնաժամի հետևանքով որոշ գործատուների մոտ կատարված ազատումների հետ»,- ասում է Մ. Պետրոսյանը և հավելում, որ նպաստառուների թիվը աճել է նաև միգրանտների հաշվին. «Այսպես Գեղարքունիքի մարզում տարեսկզբին աշխատուժի  պահանջարկ էին ներկայացրել 77 գործատուներ, 132 թափուր աշխատատեղերի համար: Եռամսյակի վերջի դրությամբ թափուր են 64  աշխատատեղեր, այդ թվում` 37-ը բժիշկներ, 2-ը հեռավոր գյուղերում ուսուցիչների, 13-ը բանվորական աշխատատեղեր»: Ինչպես տեղեկացնում են People in Need կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնից, Գեղարքունիքի մարզում համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով, թեև արտագնա աշխատանքի մեկնողների թիվը չի նվազել, սակայն զգալիորեն նվազել է ֆինանսական միջոցների ներհոսքը: Մարզի տարածքային կենտրոններում աշխատանք փնտրողների մեջ մեծացել են հավանական և ՀՀ վերադարձած միգրանտների թիվը, որոնց «Զբաղվածության պետական ծառայություն գործակալության» Գեղարքունիքի մարզային կենտրոնը այդ մարդկանց կարգավիճակից ելնելով, ընդգրկել զբաղվածության պետական և միջազգայինծրագրերում, այդ թվում «Հայստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրում: Ուսանողների հետ հանդիպմանը հրավիրված անկախ փորձագետ Համլետ Գասպարյանը ներկաներին ընդհանուր տեղեկատվություն է փոխանցել միգրացիայի վերաբերյալ` կանոնավոր և անկանոն, աշխատանքային միգրացիայի միտումների և բնութագրիչների, մղող ու ձգող գործոնների մասին: «Հանդիպման ընթացքում հարցեր են հնչել միգրացիոն հոսքերի և խնդիրների մասին, որին դասընթացավարները տվել են սպառիչ պատասխաններ` բերելով օրինակներ ԵՄ երկրներում և ՌԴ-ում կիրառվող փորձից: Ուսանողները հետաքրքրվեցին նաև ուսանողական միգրացիայի և օրինական աշխատանքն արտերկրում թեմաներով»,- հայտնում են հասարակայնության հետ կապերի բաժնից: Թեմատիկ դասընթացի մասնակցիներին ներկայացվել է նաև ինտելեկտուալ և ուսանողական միգրացիայի դրական և բացասական կողմերը, որից հետո բարձրացված հարցերին ամփոփ պատասխանել է միջոցառմանը մասնակից անկախ փորձագետ պրն. Գասպարյանը, որից հետո ուսանողները  դիտել են «Ուսանողական միգրացիա» քննարկում- կարծիք տեսահոլովակը: Ուսանողներին անհանգստացնում էր այն հարցը, որ տարիներ հետո որպես  մասնագետներ կհամալրեն գործազուրկների շարքերը: Այդ հարցին ի պատասխան անխախ փորձագետ Հ. Գասպարյանը նշեց, որ այսօր յուրաքանչյուր գործազուրկի հարկավոր են բանիմաց մասնագետներ, այլ ոչ թե այսօրվա ուսանողը պետք է մտածի միայն դիպլոմ ստանալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter