HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրանյութ է առգրավվել

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 1969 թ. ծնված Արտակ Ա.-ն իր տանը կանեփի բույս է աճեցնում և «մարիխուանա» թմրամիջոց է պահում: Երեկ, ժամը 17.00-ի սահմաններում, խուզարկությամբ նրա տանը կից օժանդակ շինությունում հայտնաբերվել և առգրավվել է 8,1 գ կանեփանման չոր զանգված, 3,4 գ կանեփի սերմին նմանվող հատիկներ, իսկ հողամասում` կանեփի բույսի 19 թուփ` 65 գ ընդհանուր կշռով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է հետաքննություն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter