HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Հովսեփյան. «Բոլոր մեղավոր անձանց գործողություններին կտրվի իրավական գնահատական»

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիտդին: Կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր: Հյուրի խնդրանքով գլխավոր դատախազ անդրադարձել է նաեւ Չարենցավանի ոստիկանության բաժնում գողության կասկածանքով բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքին: «Ինչպես ընդհանրապես, այնպես էլ հարցաքննությունների ժամանակ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների գործադրումը պետք է բացառվի: Անընդունելի է բռնությամբ ցուցմունքներ վերցնելը: Այս աշխատաոճն անընդունելի է»,- ընդգծել է գլխավոր դատախազը նշելով, որ հետամուտ է լինելու դեպքի լիարժեք բացահայտմանը: «Նախաքննական մարմնի՝ ՀՔԾ-ի առջեւ խնդիր է դրվել ապահովել քրեական գործի բազմակողմանիությունն ու լրիվությունը: Արդեն իսկ կատարվել է հսկայածավալ աշխատանք եւ բոլոր մեղավոր անձանց գործողություններին կտրվի համապատասխան իրավական գնահատական, ինչը, կարծում եմ, կանխարգելիչ նշանակություն կունենա հետագայում»,- ընդգծել է Ա.Հովսեփյանը: Ինչպես հայտնում են գլխավոր դատախազության մամլո ծառայությունից, դեսպան Հանս-Յոխեն Շմիտդը բարձր է գնահատել տեղի ունեցած դեպքի վերաբերյալ քննության հրապարակայնությունը՝ համակարծիք լինելով, որ համապատասխան պատժողական քաղաքականությունը կունենա կանխարգելիչ լուրջ նշանակություն: Անդրադառնալով համագործակցությանը և արձանագրելով, որ կոնկրետ քրեական գործերով գերմանացի գործընկերների հետ ձեւավորվել է համագործակցության դրական փորձ՝ գլխավոր դատախազը կարեւորել է փոխօգնության, համագործակցության կարգավորումը իրավական փաստաթղթերով: Դեսպանն հավաստել է իր պատրաստակամությունը աջակցելու եւ առավել զարգացնելու դատաիրավական ոլորտի համագործակցությունը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունը զարգացնելու ուղղությունների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter