Երդման արարողակարգը` նոր խմբագրությամբ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի թիվ 411-Ն որոշմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը:
Արդյունքում ՀՀ քաղաքացիություն ստացող անձի երդման արարողությունը կազմակերպվելու և իրականացվելու է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից` երկրի նախագահի կողմից ՀՀ քաղաքացիություն շնորհելուց հետո` առանց ժամանակային սահմանափակման:
«Նախկինում երդման արարողությունը կազմակերպվում և անցկացվում էր քաղաքացիություն շնորհելու մասին հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, որը խոչընդոտներ էր առաջացնում ինչպես ՀՀ քաղաքացիություն ստացող անձի կողմից երդման արարողությանը սահմանված ժամկետում ներկայանալու, այնպես էլ Անձնագրային և վիզաների վարչության կողմից նշված արարողությունը պատշաճ կարգով կազմակերպելու գործում»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել