Խոզերի նոր համաճարակ` Ճոճկանում
Լոռու մարզի Ճոճկան գյուղի համայնքապետ Սամվել Գիգոլյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ գյուղում խոզերի նոր հիվանդության համաճարակ է սկսվել:
«Ճոճկանում տարածված խոզերի լուծի պատճառով արդեն 10 գլուխ խոզի անկում է արձանագրվել: Գյուղում 700-800 գլուխ խոզ ունենք, որոնց ճակատագրի համար գյուղացիները խուճապի են մատնվել:
Հիվանդության առաջացման պատճառները մեզ առայժմ հայտնի չեն: Ես հանձնարարել եմ գյուղի անասնաբույժին անցկացնել լաբորատոր ուսումնասիրություններ` հիվանդության առաջացման պատճառները բացահայտելու համար»,- ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Ճոճկանի խոզերին սպառնում էր ժանտախտի համաճարակ: Այն ժամանակ էլ գյուղում մեծ քանակության խոզերի անկում էր արձանագրվել: Լուծի համաճարակը ժամանակին չկանխելու դեպքում սոցիալական նոր խնդիրներ կարող են առաջանալ Ճոճկանում, հատկապես այն դեպքում, երբ խոզերի մեծ մասը գյուղացիները գնել են վարկով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել