HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողանքից փակվել է Հաղարծնի ճանապարհը

Մայիսի 7-ին` ժամը 17:30-ին, Տավուշի մարզպետարանից տեղեկություն է ստացվել, որ սողանքի հետևան­քով փակ­վել է դեպի Հաղարծնի վանք տանող ճանապարհը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ հողազանգվածի հետ ճանապարհին հայտնվել են մի քանի շրջված ծառեր: «Հայ­­ան­տառ» ՊՈԱԿ-ի դիլիջանյան մասնաճյուղի և «Դավիթ» ՍՊԸ-ի աշխատակիցները մասնատ­ել և տեղափոխվել են ծառերը, որից հետո նախատեսվում է իրականացնել հողազանգվածից ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ինչպես հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը, մայիսի 7-ին` ժամը 11:36-ին, Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ Ուրցաձոր-Մարտունի գրունտային ավտոճանապարհը սելավային հոսքերի պատճառով դարձել է անանցանելի: Ժամը 11:43-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ նշված ավտոճանապարհի 22-րդ կմ-ում սելավային հոսքերի հե­տևան­քով վթարվել է խմելու ջրի «Ջերմանիս» ջրագիծը, ինչպես նաև փակվել է ավտոճանապարհի` 100 մ երկարությամբ հատվածը: Խողովակաշարով ջրամատակարարումը վերականգնվել է, իսկ ավտոճանապարհի վթարավերականգնողական աշխատանքները կիրականացվեն տեղամասում գո­յա­ցած սելավային զանգվածի կայունացումից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter