ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի վետերաններ,
Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտը մեր ժողովրդի և երկրի համար պատմական իրադարձություն էր, որ դարձավ նոր մեկնարկ, խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով մեր տնտեսությունն ու մշակույթը նոր մակարդակի բարձրացնելու հզոր ազդակ:
Այդ հաղթանակի համար մեր ժողովուրդը ոչինչ չխնայեց: Տվեցինք մեծաթիվ զոհեր, որոնց հիշատակը վառ են պահելու նաև մեր զավակները: Ունեցանք հերոսներ ու զորավարներ, որոնց սխրանքը, որպես հայրենասիրության ու ռազմարվեստի օրինակ, ոգեշնչելու է ներկա ու գալիք սերունդներին£
Ճակատագրի բերումով 1992 թվականի նույն այս օրը հայոց պատմությունն արձանագրեց նոր հաղթանակ:
Շուշիի ազատագրումը փառք ու պատիվ բերեց հայոց անվեհեր ռազմիկներին: Դա մեր պատասխանն էր նրանց, ովքեր մեր ժողովրդի դեմ սանձազերծեցին էթնիկ զտումներ, կոտորածներ ու պատերազմ: Հայ ժողովուրդն այլևս վճռական է ազատ ապրելու և չհանդուրժելու իր դեմ կիրառվող որևէ բռնություն:
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մենք խոնարհվում ենք մայիսյան հաղթանակները կռող անմահների հիշատակի առջև; Նրանք արյամբ նվաճեցին մեր ժողովրդի ապրելու և զարգանալու իրավունքը, պատմական հնարավորությունն ու հեռանկարը; Մենք երախտապարտ ենք նրանց:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ; Մենք հպարտ ենք մեր հաղթանակներով և դրանք ամրապնդելու ենք ստեղծագործ աշխատանքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել