HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար «Հաղթանակ» զբոսայգում. պոկվել են կարուսելի շղթաները

Մայիսի 9-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում աշխատելու ժամանակ կարուսելի շղթաները պոկվել են, ինչի հետևանքով 1996 թ. ծնված Սիրարփի Մավոյանը և 1997թ. ծնված Սուսաննա Գալստյանը ժամը 17:35-ին տեղափոխվել են թիվ 3 մանկական հիվանդանոց, իսկ 1975 թ. ծնված Մարինե և 1997 թ. ծնված Մենուա Վարդանյանները` «Միքայելյան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Ս. Մավոյանը և Ս.Գալստյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Վարդանյանների վի­ճա­կը բնութագրվում է համապատասխանաբար ծանր և միջին ծանրության: Ըստ բժիշկների` տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter