HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թույլ չտանք մեզ նորից դարձնել Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի մշակութային գաղութը»

Բաց նամակ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու որոշման առթիվ

Հայրենակիցներ, Մենք՝ ներքոստորագրյալներս, արտահայում ենք մեր վրդովմունքը՝ Հայաստանի տարածքում օտար լեզուներով դպրոցների բացման մասին Հայաստանի կառավարության որոշման վերաբերյալ։ Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը զերծ մնալ նման քայլից։

Միևնույն ժամանակ կոչ ենք անում յուրաքանչյուր հայ մարդու, օտարալեզու դպրոցների բացման դեպքում, դրանք բոյկոտի ենթարկել։ Կառավարության փաստարկը, թե նման քայլը կբարելավի մեր կրթության որակը և այն ավելի ճկուն կդարձնի, ոչ միայն անհիմն է, այլև մեզ՝ հայերիս համար խորապես վիրավորական, քանզի այն ենթադրում է, որ Հայաստանում կրթության ցածր որակի մեղավորը ոչ թե համակարգն է, այլ դասավանդման լեզուն՝ հայերենը։ Հայաստանի տարածքում հայերենից բացի այլ լեզուներով դպրոցների բացումը հայ կրթությունը կդարձնի ոչ թե ավելի ճկուն ու մրցունակ, այլ՝ ընդհակառակը, ավելի սահմանափակ ու գավառական։ Այն կվերածնի խորհրդային շրջանում առկա այն գավառական ու հայի համար վիրավորական մտայնությունը, թե հայերենը պակաս հեղինակավոր, պակաս գիտական լեզու է, քան, ասենք՝ ռուսերենը։ Հայերենը դարձյալ կսկսի դիտվել որպես տեղական գաղութային լեզու, ի հակադրություն «քաղաքակիրթ» ռուսերենի կամ որևէ այլ լեզվի։ Այս որոշման ընդունումը հայերենն ինքնաբերաբար կդարձնի երկրորդական լեզու` ենթադրելով, որ օտարալեզու դպրոցներ ավարտած մարդիկ ավելի լավ կրթություն ունեն։ Սա, ի թիվս այլ բացասական երևույթների, իր հետ կբերի այն, որ աշխատանքի շուկայում հայերենով կրթություն ստացած անձինք կլինեն պակաս մրցունակ, քան օտարալեզու դպրոց ավարտածները։ Մենք՝ հայ մտավորականներս, պնդում ենք, որ Հայաստանում ապրող յուրաքանչյուր անձ կարող է ստանալ լավ կրթություն՝ իր մայրենի լեզվով, լինել կիրթ ու լայնախոհ մարդ ու իր ոլորտում լավ մասնագետ։ Հայոց լեզուն աշխարհի հնագույն ու հարստագույն լեզուներից է և չի զիջում իր արտահայտչամիջոցներով որևէ այլ լեզվի։ Հայ աճող սերնդին ավելի լայնախոհ, կիրթ ու միջազգային ոլորտում մրցունակ դարձնելու համար պետք է խորացնել օտար լեզուների ուսուցումը և առհասարակ, բարձրացնել կրթության որակը և ոչ թե ուսուցումը դարձնել օտարալեզու։ Հայրենակիցներ, Թույլ չտանք մեզ նորից դարձնել Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի մշակութային գաղութը։

Ներքոստորագրյալներ՝ Մուշեղ Ասատրյան, կրոնագետ, 03 May, 2010 07:12 Էդգար Առաքելյան, քաղաքագետ, 03 May, 2010 10:40 Արսեն Թորոսյան, բժիշկ, 03 May, 2010 10:48 Վահագն Մուրադյան, քաղաքագետ, 03 May, 2010 13:07 Սահակ Պետրոսյան, ֆիզիկոս, 03 May, 2010 17:22 Զարուհի Մուրադյան, նկարիչ, 03 May, 2010 20:17 Հրանտ Տեր-Աբրահամյան, հրապարակախոս, 03 May, 2010 20:47 Դավիթ Կարապետյան, պատմաբան, 03 May, 2010 20:50 Արա Պետրոսյան, հնագետ, 03 May, 2010 20:52 Խաչիկ Գևորգյան, ARMACAD, 03 May, 2010 21:27 Արամ Ապատյան, ծրագրավորող, 03 May, 2010 21:41 Արսեն Խառատյան, լրագրող, 03 May, 2010 21:53 Հասմիկ Սարգսյան, ԵՊՀ, 03 May, 2010 22:06 Գայանե Ղազարյան, սոցիոլոգ, ԵՊՀ ասպիրանտ, 03 May, 2010 23:27 Գոհար Մուրադյան, բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող, 04 May, 2010 00:30 Անուշ Մկրտչյան, ռուսաց լեզվի և գրականության, անգլերենի մասնագետ, թարգմանիչ, 04 May, 2010 00:51 Վազգեն Ղազարյան , 04 May, 2010 21:23 Արմինե Գեղամյան, լրագրող, 04 May, 2010 21:57 Կարեն Բաբալյան, իրավաբան, 04 May, 2010 22:36 Աշխեն Գրիգորյան, լեզվաբան, 04 May, 2010 22:46 http://qbhima.blogspot.com/2010/05/blog-post_05.html, 05 May, 2010 02:22 Ռուզան Սոխոյան, ֆիզիկոս, 05 May, 2010 05:03 Աննա Բարսեղյան, Utopiana, 05 May, 2010 11:19 Լիզա Ճաղարյան, 05 May, 2010 14:03 Արմենակ Դովլաթյան, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ, 05 May, 2010 21:23 Ծովինար Նազարյան, լրագրող, 06 May, 2010 07:05 Ռուբեն Հակոբյան (Թարումյան), 06 May, 2010 19:11 Արթուր Ավթանդիլյան, միջազգայնագետ, 08 May, 2010 02:42 Կարինե Սամվելյան, ֆիզիկայի ուսուցիչ, 08 May, 2010 08:52 Գոհար Ղազարյան, Երևանի պետական կոնսերվատորիա, դասախոս, 08 May, 2010 09:38 Յուլիա Անտոնյան, դասախոս, ԵՊՀ, 08 May, 2010 10:29 Արմինե Վարդանյան, բանասեր, 08 May, 2010 12:11 Շուշան Հարությունյան, լրագրող, 08 May, 2010 12:29 Բյուրակն Իշխանյան, ԵՊԲՀ, կլինիկական օրդինատոր 08 May, 2010 12:31 Ռոման Սմբատյան, ԵՊՀ, իրանագետ-պատմաբան 08 May, 2010 12:43 Մերի, մեդիա հետազոտող, 08 May, 2010 13:17 Սոնա Թաջիրյան, արաբագետ, 08 May, 2010 14:37 Մերի Ավետիսյան, ՀՊՄՀ Կիրառական հոգ. ամբիոնի ասիստենտ, 08 May, 2010 14:39 Մերի Ավետիսյան, ՀՊՄՀ Կիրառական հոգ. ամբիոնի ասիստենտ, 08 May, 2010 14:43 Սեֆյա Մանուկյան, YSLU, 08 May, 2010 15:09 Անի Սարգսյան, Երևանի պետական համալսարան, 08 May, 2010 15:48 Աննա Շահնազարյան, ուսանող, Լունդի համալսարան, 08 May, 2010 17:57 Աննա Բեռչոնց, Տնտեսագետ, 08 May, 2010 18:34 Աշոտ Սարգսյան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, 08 May, 2010 20:10

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter