HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջոցառումներ Արգենտինայում

Մայիսի 9-ին Արգենտինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Բուենոս Այրեսում կայացել են միջոցառումներ` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին եւ Շուշիի ազատագրման 18-ամյակին: Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ Արք. Մուրադյանը մատուցել է Սուրբ պատարագ եւ կատարել հոգեհանգստի արարողություն: Այնուհետեւ տաճարի բակում գտնվող Արցախի հերոսներին նվիրված հուշարձանի մոտ կայացել է հանդիսություն, որի ընթացքում հավաքվածներին է դիմել Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: Իր խոսքում դեսպանը որոշակի զուգահեռներ է անցկացրել Մեծ Հայրենականի եւ Շուշիի հաղթանակների միջեւ` նշելով, որ Հայրենական Մեծ պատերազմի հազարավոր հայորդիների հերոսական սխրանքը օրինակ է ծառայել Լեռնային Ղարաբաղի անկախության համար մղված պայքարում: Վլադիմիր Կարմիրշալյանը կոչ է արել արգենտինահայությանն էլ ավելի համախմբվել Մայր Հայրենիքի շուրջ` հանուն Հայաստանի ու Արցախի բարգավաճմանն ու ապահովությանը: Բուենոս Այրեսում Հայաստանի դեսպանության եւ համայնքային կառույցների անունից ծաղկեպսակներ ու ծաղիկներ են  դրվել Արցախի հերոսների հուշարձանի մոտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter