HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրանյութ տեղափոխելու պատճառով Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Իրանի քաղաքացի Իմանի Մոհամմադ Հուսեինը Մեղրիի մաքսակետում ենթարկվել է զննության. արդյունքում նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութեր. կատարված փորձագիտական եզրակացության արդյունքում պարզ է դարձել, որ հայտնաբերվածը ափիոն և մետամֆիտամին տեսակի թմրանյութեր են, որոնք Իրանի քաղաքացին փորձել է տեղափոխել` թաքցնելով իր այցեքարտի մեջ:  Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Իրանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասի և 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, վերջինս կալանավորվել է, կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter