HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սննդի օբյեկտներում սանիտարական պահանջները չեն պահպանվում

Վանաձոր-Ալավերդի մայրուղու եզրերին շուրջ 21 տնակ է տեղավորված, որոնցից 11-ը ծառայում են որպես հասարակական սննդի օբյեկտներ: Այստեղ խորովածով և այլ ճաշատեսակներով են սպասարկում մայրուղով երթևեկող մարդկանց: Տնակներում տեղավորված հասարակական սննդի օբյեկտներում չեն պահպանվում սանիտարական տարրական պահանջները: Իսկ վերջին տարիներին Թումանյանի տարածաշրջանի համայնքներում բռնկված խոզերի ժանտախտի և անասունների այլ հիվանդությունների պայմաններում այստեղ ուղղակի բարձիթողի վիճակում է մատուցվող մսամթերքի սանիտարական վիճակի հետազոտումը: Տնակների սպասարկողները, որոնք գիշերում են նաև տնակներում, մարդկանց սպասարկում  են անգամ իրենց գիշերային  հագուստով: Նրանք հատուկ արտահագուստներ չեն կրում: Տնակային օբյեկտներում չի աղտահանվում նաև օգտագործված սպասքը: Օրերս «Հետք»-ին Ալավերդու առողջապահական կենտրոնի փոխտնօրեն Սերոբ Նազարեթյանը հայտնեց, որ արդեն շուրջ 1,5 տարի է` Թումանյանի տարածաշրջանի մայրուղիների սննդի սպասարկման օբյեկտների աշխատողները բժշկա-սանիտարական հետազոտության չեն ենթարկվել: «Մինչդեռ նրանց մեծ մասը խառնիխուռն կյանքով ապրող մարդիկ են»,- ասաց Սերոբ Նազարեթյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter