Հանրապետական օլիմպիադա «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից
Այս տարվանից սկսած` դպրոցական օլիմպիադաների շարքում է նաեւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Երեկ օլիմպիադայի հանրապետական փուլի մրցանակաբաշխությանը Գևորգյան հոգևոր ճեմարանում ներկա էր նաև Կրթության եւ գիտության նախարարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով դպրոցական ծրագրում «իր առանձնահատուկ տեղն ունեցող առարկայի» օլիմպիադայի մասնակիցներին` նա նշեց, որ նախարարության կողմից առավելագույն ուշադրություն է դարձվելու ռազմական և հոգևոր ոլորտների հետ համագործակցությանը: Մանրամասները` banali.hetq.am բլոգում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել