ԱԺ ՀՅԴ խմբակցության նամակը ԱԺ նախագահին
Մեծարգո պարոն Աբրահամյան,
Մեր խմբակցությունը տեղեկացված է այն մասին, որ ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն ցանկություն է հայտնել հանդիպել ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ: Սակայն, տեղեկացանք նաև, որ պրն. Չավուշօղլուն հրաժարվել է 1915թ. Հայոց Ցեղասպանության հուշարձան արարողակարգային այցելությունից, ինչը, մեր կարծիքով, հարիր չէ հեղինակավոր միջազգային կազմակերպության ղեկավարին:
Նախկինում ԵԽԽՎ ղեկավարության ներկայացուցիչները երբեք իրենց թույլ չեն տվել նման անհարգալից վերաբերմունք` անկախ այն բանից, թե նրանց երկրները ճանաչել են, թե չեն ճանաչել Հայոց Ցեղասպանության փաստը:
Փաստորեն տվյալ դեպքում պրն. Չավուշօղլուն չի թաքցնում, որ Հայաստան է այցելում ոչ այնքան որպես ԵԽԽՎ ղեկավար, որքան թուրք քաղաքական գործիչ: Այս պայմաններում մեր խմբակցությունը նպատակահարմար չի գտնում հանդիպել նրա հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել