HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվել են ուսանողի ինքնասպանության փորձի պատճառները

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության ակադեմիայի ուսանողի կողմից ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: 2010թ. հունվարի 19-ին` ժամը 09:30-ի սահմաններում, Վ.Գ.-ն ինքնասպանություն կատարելու նպատակով իրեն ցած է նետել ՀՀ ոստիկանության ակադեմիայի վարչական շենքի 5-րդ հարկի լսարաններից մեկի պատուհանից: «Արմենիա» բժշկական կենտրոնում ժամանակին ցուցաբերված բժշկական միջամտության արդյունքում տղայի կյանքը հաջողվել է փրկել: Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության ակադեմիայի 1-ին կուրսի ուսանողներ 1-ին վաշտի 3-րդ դասակի հրամանատար Հ. Համբարձումյանը եւ կրտսեր սերժանտ Գ. Բարեյանը 2010թ. հունվարի 18-ից` մոտավորապես ժամը 23:30-ից սկսած, մինչեւ հունվարի 19-ի առավոտյան նույն կուրսի սովորող Վ.Գ.-ին ենթարկել են ֆիզիկական եւ հոգեբանական ճնշման, հարկադրել կատարել նրա պարտականությունների մեջ չմտնող, անպատվաբեր աշխատանքներ: Չդիմանալով նվաստացմանը` Վ. Գ.-ն փորձել է ինքնասպանություն կատարել: Ինչպես տեղեկացնում է դատախազության կայքը, ձեռք բերված ապացույցների հիման վրա` Հ. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել եւ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Գ. Բարեյանին ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter