HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քեթրին Էշթոնի հայտարությունը բանակցային հանձնարականների ընդունման վերաբերյալ

Եվրոպական միության Արտաքին քաղաքականության և անվտանգության խորհրդի բարձրագույն ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ողջունում եմ, ԵՄ և Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև ապագա Ասոցացման համաձայնագրերի վերաբերյալ բանակցային հանձնարականների ընդունումը մայիսի 10 ին կայացած Ընդհանուր հարցերով խորհրդի կողմից: Բանակցային հանձնարարականների ընդունումը ԵՄ և Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման մեր հանձնառության ակնհայտ վկայությունն է` ընդհանուր արժեքների և սկզբունքների, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա հիմնված: Արևելյան գործընկերությունը, որը մեկնարկեց 2009 թվականի մայիսի 7-ին Պրահայի գագաթաժողովում, հարավկովկասյան երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակի դուրս բերելու հավակնոտ ծրագիր է: Այդ համատեքստում, Ասոցացման համաձայնագիրը այն կարևոր գործիքն է, որը մեր հարաբերությունները առկա հանձնառություններից տանում է դեպի որակական նոր մակարդակ` ուղղված ԵՄ հետ քաղաքական ասոցացմանն ու աստիճանական տնտեսական ինտեգրմանը: Բանակցային գործընթացի հիմքում ընդգրկման և տարբերակման սկզբունքներն են, ինչպես նաև համատեղ սեփականության սկզբունքը:Արևելյան գործընկերության հաջող իրականացումը, գործընկեր երկրների ակտիվ մասնակցությամբ` երկկողմ և բազմակողմ, կնպասի հարաբերությունների ամրապնդմանը` ընդհանուր արժեքների հիմքով, և կաջակցի քաղաքական ու տնտեսական բարեփոխումների խթանմանը, կմիավորի կառավարումը և կխթանի խաղաղությունը, բարգավաճումը ու վստահության բարձրացումը տարածաշջանում: Ակնկալում եմ մեկնարկել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև վերոնշյալ հավակնոտ և համապարփակ համաձայնագրերի վերաբերյալ բանակցային գործընթացը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter