Որոնումներն արդյունք չեն տվել
Նախօրեին, ժամը 00.25-ին, Արտաշատ քաղաքի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ նախորդ օրը, ժամը 12.30-ի սահմաններում Հովտաշատ գյուղի տարածքում Հրազդան գետն է ընկել նույն գյուղի բնակիչ, 1995 թ. Ալիկ Գալոյանը, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 00.40-ին դեպքի վայր է մեկնել Արարատի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Մինչ ժամը 02.00-ը իրականացված որոնողական աշխատանքները դադարեցվել են եւ վերսկսվել առավոտյան: Ժամը 10.40-ից մինչեւ ժամը 18.45-ը փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբի, Արտաշատի եւ Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատների փրկարարների, ինչպես նաեւ Արտաշատի ոստիկանության բաժնի աշխատակիցների եւ տեղի բնակչության հետ համատեղ Հրազդան գետի Հովտաշեն-Արաքսավան գյուղերի հատվածում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չենք տվել:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել