Ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը, 2010թ-ին մայրաքաղաքում նախատեսված է շուրջ 600 հազար քմ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել:
Ծրագրում ներառված են Երևանի բոլոր վարչական շրջանները: Ասֆալտի ծածկույթը հիմնովին փոխվելու է 26 փողոցներում, ինչը կազմում է ընդհանուր ծրագրի մեկ երրորդը: Իսկ տեղային և փոսային ասֆալտի վերականգնման աշխատանքների ընդհանուր ծավալը մոտ 400 հազար քմ է նախատեսված: Բացի այդ քաղաքապետարանի կողմից նախատեսվում է կապիտալ վերանորոգել 4 փողոց` Դավիթ Անհաղթ և Թամանցիներ փողոցներում, Թբիլիսյան և Աթենքի խճուղիներում կփոխվեն եզրաքարերը, կարվի ասֆալտի նոր լիցք:
Փողոցների բարեկարգման աշխատանքների բոլոր մրցույթներն արդեն կայացել են: Մայրաքաղաքի փողոցներում ասֆալտե ծածկույթի վերանորոգման ամենամյա աշխատանքները առայժմ մեծ ծավալներով չեն իրականցվում` պայմանավորված միայն եղանակային անբարենպաստ պայմաններով:
Ասֆալտի բաղադրության կարևոր բաղադրիչն համարվող բիտումը բարձր կպչողականություն է ապահովում չոր պայմաններում, հորդառատ անձրևների ժամանակ հատկապես տեղային և փոսային նորոգումները տեխնոլոգիապես արգելվում են: Նույն պատճառով առայժմ չեն իրականացվում նաև ճաքալցման աշխատանքները: Չնայած որոշ փողոցներում, որտեղ վերանորոգումը ծայրահեղ անհրաժեշտություն է եղել ասֆալտապատման մասնակի աշխատանքներ կատարվել են, երբ օրվա ընթացքում եղանակը բարենպաստ է եղել: Երևանի փողոցներում ասֆլտապատման աշխատանքները մեծ ծավալներով կմեկնարկեն, երբ եղանակները թույլ տան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել