HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ շաբաթվա ընթացքում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 5-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է: Նույն ժամանակահատվածում արձանագրված կողոպուտի 3 դեպքից բացահայտվել է 1-ը, ավազակային հարձակման 3 դեպքից` 2-ը, մարմնական վնասվածք հասցնելու 62 դեպքից` 51-ը: Արձանագրված շորթման 1, խարդախության 22, խուլիգանության 4, թմրանյութի հայտնաբերման 9, յուրացման կամ վատնման 6 և կաշառակերության 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 34 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 10 և գողության 5 դեպք: Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 36-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter