HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ կապերը նույնքան հինավուրց են, որքան երկու ժողովուրդները»

Բուլղարիայի Մշակույթի նախարարության «Սրեդեց» սրահում տեղի է ունեցել  Հայաստանին նվիրված «Եվրոպա 2001» ամսագրի ապրիլյան համարի  շնորհանդեսը, որը  հրատարակվել է Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ` «Հայկական մշակույթի տարի Բուլղարիայում» խորագրով փառատոնի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է ԱԳ նախարարության մամլո ծառայությունը, շնորհանդեսին ելույթներով հանդես են եկել Բուլղարիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը, Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Թոդոր Չոբանովը  եւ «Եվրոպա 2001» ամսագրի գլխավոր խմբագիր  տիկին Գենչեւան: Դեսպան Մանասարյանը հատուկ շնորհակալություն է հայտնել բոլոր այն գերատեսչություններին եւ անհատներին, որոնց աջակցությամբ եւ անմիջական մասնակցությամբ հնարավոր է եղել առաջին անգամ բուլղարերենով հրատարակել ամբողջովին Հայաստանին նվիրված ամսագիր, որտեղ ընթերցողին հնարավորություն է ընձեռնվում ծանոթանալ ինչպես հայ ժողովրդի պատմական անցյալին, մշակութային ժառանգության, կրոնին ավանդույթներին, այնպես էլ նորանկախ Հայաստանի Հանրապետության  արտաքին, ներքին եւ տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններին եւ խնդիրներին: Բուլղարիայի մշակույթի փոխնախարարը իր ելույթում եւս, անդրադառնալով հայ- բուլղարական  դարավոր բարեկամությանը, ավելացրել է, որ Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ կապերը նույնքան հինավուրց են, որքան երկու ժողովուրդները եւ բուլղարահայ համայնքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter