Դրությունը շտկելու համար անհրաժեշտ է 1 միլիարդ 300 մլն դրամ
Մեկ այլ որոշմամբ այսօր կառավարությունը սողանքի ենթարկված և փլուզված ճանապարհահատվածների նախագծահետազոտական աշխատանքների համար ՀՀ տրանստորտի և կապի նախարարությանը իր պահուստային ֆոնդից հատկացրել է 45807.0 հազար դրամ։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս տարի երկրի ճանապարհներին տեղի են ունեցել աննախադեպ քանակով բնական վթարներ, վատացել է ճանապարհների վիճակը։ Դրությունը շտկելու առաջին անհրաժեշտության ծախսը հասնում է մեկ միլիարդ 300 մլն դրամի։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել