Կոչ են անում ՀՀ իրավապահ մարմիններին և Փաստաբանների պալատին` օգնել լրագրողին
Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության հայտարարությունը
Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Մերձդնեստրում հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարի կապակցությամբ:
Մերձդնեստրի ազգային անվտանգության նախարարության տարածած տեսանյութը, որում Վարդանյանը խոստովանել է, թե իբր ինքը համագործակցել է Մոլդովայի իշխանությունների հետ, ըստ էության նրա նկատմամբ կիրառված բռնության և շանտաժի արդյունք է, ինչի մասին լրագրողը նախապես տեղեկացրել էր իր ապրիլյան հայտարարության մեջ:
Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը, դատապարտելով հայազգի լրագրողին անազատության մեջ պահելու իրողությունը, միաժամանակ կոչ է անում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին օգտագործել իրենց հնարավորությունները` մեղմելու Էռնեստ Վարդանյանի դեմ սանձազերծված ճնշումները, իսկ Հայաստանի փաստաբանների պալատին հորդորում է միջոցներ ձեռնարկել հայ լրագրողին անհրաժեշտ փաստաբանական աջակցություն ցույց տալու համար:
11.05.2010
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել