Հարավային Կորեա-Հունաստան` 2-0
Քիչ առաջ ավարտվեց Հարավային Կորեա-Հունաստան հանդիպումը, որտեղ հարավկորեացիները 2-0 հաշվով բացարձակ հաղթեցին Հունաստանի հավաքականին: Առաջին գոլը խփվեց 7-րդ րոպեին, երկրորդը` 52-րդ րոպեին: Գոլերի հեղինակ դարձան Ջի Սուն Պարկը եւ Լի Չժուն Սուն:
Հարավային Կորեայի հավաքականը Աշխարհի առաջնություններին մասնակցել է մի շարք անգամներ եւ անգամ հաջողացրել է մինչեւ կիսաեզրափակիչ հասնել 2002 թվականին, մինչդեռ Հունաստանի հավաքականը վերջին անգամ մասնակցել է 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը:
Հիշեցնենք, որ երկու հավաքականները հանդես են գալիս Բ խմբում, որտեղ հիմնական ֆավորիտ է համարվում Արգենտինայի հավաքականը, որը գլխավորում է Մարադոնան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել