Դոփինգի դեպքեր չեն հայտնաբերվել. Մարադոնան շարունակում է մնալ դոփինգ-սկանդալներից ամենավերջինի հերոսը
«Աշխարհի առաջնությունից առաջ անցկացված բոլոր դոփինգ-թեսթերը բացասական արդյունք տվեցին»-հայտարարել է ՖԻՖԱ-ն: ՖԻՖԱ-ի տվյալներով կատարվել է 256 թեսթ, իսկ հենց մրցաշարի ժամանակ պլանավորվում է անցկացնել առնվազն 512 թեսթ:
Մրցաշարին մասնակցում են 32 հավաքական` 23-ական ֆուտբոլիստ յուրաքանչյուրում: Այս պահի դրությամբ Աշխարհի առաջնությունների ժամանակ ամենամեծ դոփինգ-սկանդալը շարունակում է մնալ 1994 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Դիեգո Մարադոնայի պատմությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել